Օրերս ԱՄՆ-ում տեսել են հայտնի երգահան Ավետ Բարսեղյանին ու ընտանիքին, որը Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնելու փնտրտուքների մեջ է եղել։
Նկատենք, որ այդ թաղամասում են ապրում Հայաստանից արտագաղթած հայ աստղերը՝ Արմինկան, Հայկոն, Արման Հովհաննիսյանը, Էմմին և այլք։ Արդյոք երգահանն էլ է պատրաստվում արտագաղթել, սա զարմանք է առաջ բերում, որովհետև Ավետ Բարսեղյանը Հայաստանում ամենաարտոնյալ և մեծ հնարավորություններ ունեցող արտիստների շարքում է, նրա և առաջին տիկնոջ ջերմ հարաբերությունների մասին էլ բոլորը գիտեն։