Անգլիական «M&C Saatchi» մարքեթինգային և PR կազմակերպությունը մշակում է Հայաստանի զբոսաշրջային գրավչությունը բրենդավորելու առաջարկ: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանը: «Սա առանձին գործընթաց է, որով մեր երկրի զբոսաշրջային արտադրանքը կներկայացվի թիրախային երկրներում: Սա այն կազմակերպությունն է, որը տասը տարի է աշխատում է Վրաստանում: Այսօրվա Վրաստանի հաջողություններն այս ոլորտում կապված են այս ընկերության աշխատանքի հետ»,-ասաց կոմիտեի նախագահը:
Զեյթունցյանը նշեց, որ այդ կազմակերպությանը Հայաստան է հրավիրվել Զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, որն, ի դեպ, ստեղծվել է այս տարվա կեսերին` որպես զբոսաշրջության քաղաքականության իրականացման մարմին: