Անցած շաբաթ Կալիֆոռնիայի Գլենդել քաղաքի ոստիկանությունը ահազանգ է ստացել, թե շենքի երկու բնակիչներ ցերեկվա լվացքի ժամերին լվացքատանը մի ոչխարի ստիպողաբար բռերով թմրանյութ են կերցնում, բայց նա համառորեն հրաժարվում է: Մինչ ոստիկանների գալը ոչխարն արդեն մորթազերծ է արված եղել:
Երկու հայ մորթարարները ձերբակալվել են, կենդանու անշունչ մարմինը ուղարկվել է փորձաքննության: Հաջորդ օրը տերտեր, դայակ, բժիշկ ու քավոր գնացել են բաժին` քննիչներին բացատրելու, թե ոչխարին կերցրածը միայն օրհնված աղ է եղել, պարզապես երեխան մանկապարտեզում կոտրված ապակուց միայն երկու կար է ստացել, հետևաբար զոհաբերության կարիք կար:
Ահաբեկիչներին զգուշացում են տվել ու բաց թողել, բայց ոչխարի մարմինը ուղարկել են թաղման բյուրո: