
Անգլիայի լիգայի Գավաթի 1/4 եզրափակչում «Մանչեսթեր Յունայթեդը» կհյուրընկալվի «Բրիսթոլ Սիթին»:
«Whoscored.com» վիճակագրական կայքն այդ առիթով ներկայացրել է «կարմիր սատանաների» հավանական մեկնարկային կազմը:
Ըստ աղբյուրի` Հայաստանի ընտրանու կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը «Բրիսթոլ Սիթիի» հետ խաղին կմասնակցի մեկնարկային րոպեներից:
Հիշեցնենք, որ մրցող թիմերի միջև հանդիպումը կկայանա դեկտեմբերի 20-ին, Երևանի ժամանակով 23:55-ին:
armsport.am