
Անգլիական «The Sun»-ը հայտնում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում է «Յուվենտուսի» ձախ պաշտպան Ալեքս Սանդրոյի ծառայություններով:
Մանչեսթերյան ակումբը պատրաստ է բրազիլացու տրանսֆերի համար վճարել 60 մլն եվրո: Նշվում է, որ տեղափոխության մի մասը կարող է կազմել Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: ՄՅՈւ-ի ղեկավարներն արդեն առաջարկել են կիսապաշտպանի ծառայությունները թուրինյան ակումբին:
«Ծեր Սինյորային» գործարքի այս տարբերակն այնքան էլ դուր չի եկել: Իտալացիները պատրաստ Սանդրոյի տրանսֆերի համար սկսել բանակցությունները, եթե մանկունիանցիները գործարքի մեջ ներառեն Դեյլի Բլինդին:
Հիշեցնենք, որ ավելի հայտնի էր դարձել, որ Մխիթարյանի ծառայություններով հետաքրքրված է նաև Միլանի «Ինտերը»:
armsport.am