
Հայաստանի ազգային հավաքականի և «Յան Ռեգենսբուրգի» ֆուտբոլիստ Սարգիս Ադամյանը «Fupa»-ի վարկածով ընդգրկվել է գերմանական 2-րդ Բունդեսլիգայի 18-րդ տուրի խորհրդանշական հավաքականում:
Հանգստյան օրերին կայացած խաղում «Յան Ռեգենսբուրգը» սեփական հարկի տակ 3:2 հաշվով հաղթել է «Արմինիային», իսկ Ադամյանն իր ներդրումն է ունեցել թիմի հաղթանակում` 25-րդ րոպեին դառնալով գոլային փոխանցման հեղինակ:
Նշենք` Ադամյանը տանտերերի մեկնարկային կազմում է դուրս եկել խաղադաշտ, սակայն փոխարինվել է 87-րդ րոպեին, իսկ առաջին կեսի վերջնամասում նաև զգուշացվել է դեղին քարտով:
armsport.am