
Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ` Ամանորի գիշերը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Գոհաբանական մաղթանքին կհաջորդի նռան օրհնությունը: Նռնօրհնեք կկատարվի Հայաստանյաց Առաքելական բոլոր եկեղեցիներում: Ամանորի խորհրդանշական ավանդույթը դարձած արարողությունն իրականացվում է 2014 թվականից:
Հայկական ավանդության մեջ նուռը` որպես ազգային խորհրդանիշ, կրում է կյանքի, ծաղկունքի և առատության իմաստը:
Քրիստոնեական խորհրդաբանության մեջ նուռը խորհրդապատկերն է Հիսուս Քրիստոսի հեղած արյան` խորհրդանշելով նաև Տիրոջ հրաշափառ Հարությունն ու Աստծու շնորհների բազմազանությունը:
Հայոց Եկեղեցու վարդապետների և հայրերի մեկնություններում նուռը ներկայացվում է նաև այն իմաստով, որ նռան հատիկների պես Եկեղեցու անդամները շատ ու բազմատեսակ են, սակայն պատված են նռան նման պինդ կեղևով` միավորված մեկ Եկեղեցու մեջ: