Վարկանիշում վերջին տեղը զբաղեցնում է արգենտինացի Անխել Դի Մարիան, իսկ թե ով է գլխավորել թոփ–100–ը, հրատարակությունը կհաղորդի ուրբաթ օրը։
Հայաստանի ֆուտբոլի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը զբաղեցրել է 92–րդ հորիզոնականն աշխարհի լավագույն ֆուտբոլիստների վարկանիշում` ըստ The Guardian–ի վարկածի։
Բրիտանական թերթը երեքշաբթի հրապարակել է 2017թ–ի լավագույն խաղացողների վարկանիշի առաջին մասը, որտեղ ներկայացրել են 71-100–րդ տեղերը զբաղեցրած ֆուտբոլիստներին։ Հայ կիսապաշտպանը 92–րդն է։
Վարկանիշի վերջին հորիզոնականը զբաղեցնում է ֆրանսիական ՊՍԺ–ի ֆուտբոլիստ, արգենտինացի Անխել ԴԻ Մարիան, իսկ թե ով է գլխավորել թոփ-100–ը, հրատարակությունը կհաղորդի ուրբաթ օրը։
2016թ.–ին Մխիթարյանը գտնվել է 57–րդ տեղում, մեկ տարի առաջ` 77։
The Guardian –ի վարկանիշը կազմվել է աշխարհի 63 երկրների 169 ֆուտբոլային փորձագետների կարծիքների հիման վրա։