ԱՄՆ-ի Լոս Անջելես քաղաքում բնակվող ռեժիսոր Բեն Փլյույմերը ներկայացրել է իր ընկերների ընտանիքում ապրող Լաքի անունով թութակի ունակությունները:
Ինչպես գրում է Корреспондент-ը, կակադու ցեղատեսակին պատկանող կարելլա տեսակի թութակը սովորել է նույնությամբ կատարել iPhone սմարթֆոնի զանգի հայտնի մեղեդին: Թռչունն այն երգում է, երբ տխուր է լինում:
Ինչպես տեսանյութի հեղինակը նշել է, թութակն անպայման սկսում է երգել, երբ տեսնում է, որ իր տերը հագնում է կոշիկները և պատրաստվում է դուրս գալ տանից: