Միկոյան եղբայների տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո ներկայանում է ժամանակակից ցուցադրությամբ
Advertisement 1000 x 90

Միկոյան եղբայների տուն-թանգարանը հիմնանորոգումից հետո ներկայանում է ժամանակակից ցուցադրությամբ

Անաստաս և Արտեմ Միկոյան եղբայրների՝ Լոռու մարզի Սանահին գյուղում գտնվող տուն-թանգարանի հիմնանորոգումից հետո այն ներկայանում է ժամանակակից չափանիշներին համապատասխան նոր ցուցադրությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թանգարանում ցուցադրված են Միկոյանների ընտանիքի անձնական իրերը, նրանց աշխատանքային գործունեության մասին պատմող վավերագրական նյութերը:

«Լուքինգ Ֆորվարդ» տուրիզմի զարգացման հիմնադրամի աջակցության շնորհիվ` թանգարանը կապիտալ վերանորոգրվել է, ցուցանմուշները թարմացվել:

«Հաջորդ տարվա մարտից կբերվեն հուշանվերներ,որոնք վաճառքի են հանվելու: Նախատեսվում է նաև տեղում պատրաստել հուշանվերները` փոքրիկ ՄԻԳ ինքնաթիռներ, էջանիշներ, օրացույցեր և այն»,- նշեց հիմադրամի աշխատակից Մարինե Բլբուլյանը:

Տուն-թանգարանում  առկա է բազմալեզու գրադարան իր ընթերացասրահով, ինչպես նաև տեղադրվել են սենսորային էկրաններ, որտեղ մարդիկ կարող են համացանցի միջոցով ծանոթանալ Միկոյան եղբայրների գործունեության մանրամասներին:

Մարինե Բլբուլյանի խոսքով` եթե նախկինում տուն-թանգարան այցելում էր տարեկան 2300-2500 մարդ, ապա հիմնանորոգումից մեկ ամիս անց այցելուների թիվը կազմել էր 900 մարդ: