Կանադացի ամուսինները 70 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Ծնունդը կդիմավորեն միմյանցից հեռու
Advertisement 1000 x 90

Կանադացի ամուսինները 70 տարվա ընթացքում առաջին անգամ Սուրբ Ծնունդը կդիմավորեն միմյանցից հեռու

Կանադայից Հերբերտ և Օդրի Գուդայն տարեց ամուսինները Սուրբ Ծնունդից մեկ շաբաթ առաջ իմացել են, որ իրենք տոնը ստիպված կլինեն անցկացնել միմյանցից հեռու, տեղեկացնում է BBC-ին:

91-ամյա Հերբերտ և 89-ամյա Օդրի Գուդայններն ամուսնացած են 69 տարի, իսկ միասին են 73 տարի:

Վերջին երեք տարիներին նրանք ապրում էին ծերանոցում, բայց մի քանի օր առաջ պարզվել է, որ Հերբերտին հարկավոր է տեղափոխվել այլ հաստատություն. տղամարդը տառապում է դեմենցիայից, և նրա վիճակը վատթարանում է:

Զույգին բաժանման մասին հայտնել են Սուրբ Ծնունդից մեկ շաբաթ առաջ, իրենց իսկ խոսքով՝ անհուսալիորեն փչացնելով տոնը: «Երեկ ես խոսել եմ ծնողներիս հետ. մայրս հեծկլտում էր, իսկ խորքից լվում էր հորս ձայնը»,-դեկտեմբերի 17-ին Facebook-ում գրել է Գուդայների դուստրը՝ Դիանա Ֆիլիփսը:

«Մայրս ասում է, որ իրենց համար Սուրբ Ծնունդն ավարտվեց. դա ամենաանուրախ տոնը կլինի իրենց կյանքում: Ինչո՞ւ չէր կարելի տեղափոխությունը հետաձգել մինչև տոների ավարտը »,-գրում է Ֆիլիփսը:

Գուդայների հետ տեղի ունեցածը տարածվել է սոցցանցերում, Ֆիլիփսի գրառմանն արձագանքել են Facebook-ի ավելի քան 17 հազար օգտատերեր:

Դիանայի խոսքով՝ ինքը Նյու-Բրանսուիքի նահանգի վարչակազմի պաշտոնյաներին խնդրել էր մեկ շաբաթով հետաձգել տեղափոխությունը, բայց նրանք իրեն մերժեցին:

 



Նման նյութեր