Վրաստանը ֆրանսիական ՀՕՊ է տեղակայել իր տարածքում
Advertisement 1000 x 90

Վրաստանը ֆրանսիական ՀՕՊ է տեղակայել իր տարածքում

Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, դեկտեմբերի 20-ին, ելույթ ունենալով խորհրդարանի կոմիտեների լսումներում, հայտարարել է, որ հանրապետության տարածքում արդեն տեղակայված է հակաօդային պաշտպանության ֆրանսիական համակարգ:

Հակաօդային պաշտպանության համակարգի գնման մասին Վրաստանի և Ֆրանսիայի միջև համաձայնագրերն ստորագրվել են տակավին 2015 թվականի ամռանը: Նախարարն ընթացիկ տարում մի քանի անգամ այցելել է Ֆրանսիա, որտեղ գործընկերների հետ բանակցություններ է վարել այդ հարցի շուրջ և եղել է այն գործարաններում, որոնք հակաօդային համակարգեր են թողարկում:

«Մենք ձեռք ենք բերել տեխնիկական սարքավորում, որն արդեն գտնվում է Վրաստանում… Մենք հնարավոր ամեն ինչ կանենք, որպեսզի համագործակցության առաջին փուլի շրջանակներում մեր օդային տարածությունն ավելի պաշտպանված լինի, և մենք պատրաստ ենք ֆրանսիացի մեր գործընկերների հետ շարունակել աշխատանքը երկրորդ փուլում»,-ասել է նախարարը:

Նա հավելել է, որ երկրորդ փուլը նախատեսում է Ֆրանսիայում վրացի այն սպաների վերապատրաստումը, որոնք կառավարելու են հակաօդային պաշտպանության համակարգը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

 



Նման նյութեր