89 տարեկանում մահացել է հռչակավոր կոմպոզիտոր Ջակոմո Պուչչինիի թոռնուհին՝ Սիմոնետտա Պուչչինին: Նա կոմպոզիտորի վերջին ժառանգն էր: Սիմոնետտա Պուչչինին իր պապի տուն-թանգարանի համակարգողն էր: Տուն-թանգարանը Տորրե-դել-Լագոյում է: Այս տան սեփականության իրավունքը Սիմոնետտա Պուչչինին ստացել էր 1996 թվականին:
2005 թվականին նա հիմնել էր Ջակոմո Պուչչինոյի անվան հիմնադրամ, որի առաքելությունը կոմպոզիտորի առանձնատան վերակառուցումը և այնտեղ մշակութային միջոցառումների կազմակերպումն էր: 2016 թվականից այս տուն-թանգարանի այցելուների համար հասանելի էր դարձել նաև կոմպոզիտորի գաղտնի սենյակը: