2017-ն ինձ շատ կարևոր մարդկանց նվիրեց, իսկ ավելորդներին՝ հեռացրեց. Թամարա Գևորգյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

2017-ն ինձ շատ կարևոր մարդկանց նվիրեց, իսկ ավելորդներին՝ հեռացրեց. Թամարա Գևորգյան. life.panorama.am

Life.panorama.am-ը հետաքրքրվել է, թե ինչպես է դերասանուհի Թամարա Գևորգյանը նշելու Ամանորն ու ինչ նախընտրություններ ունի տոների հետ կապված:

«Շատ անգամ է եղել, որ Ամանորն ընտանիքիս հետ չեմ նշել, քանի որ աշխատանքի եմ եղել, և այս տարի ևս ստիպված եմ նման կերպ նշել, քանի որ հրավիրվել եմ՝ որպես հանդիսավար ներկայանալու: Ուրախ եմ, որ գոնե ընտանիքս ըմբռնումով է մոտենում»,- նշեց դերասանուհին ու հավելեց. «Իհարկե, ես կնախընտրեի ընկերներիս ու ընտանիքիս հետ նշել տարվա գլխավոր տոնը, քանի որ Նոր տարին ամենահարազատ մարդկանց տոնն է, բայց, ինչ արած, ստիպված ենք նաև աշխատել: Ամեն դեպքում, կարծում եմ, որ ուշ գիշեր ընկերներիս կմիանամ»:

Թամարա Գևորգյանի խոսքով՝ Ամանորի հետ կապված իրենց ընտանիքում կոնկրետ ավանդույթներ չկան. «Այդ օրվա միակ ավանդույթը բոլորս միասին հավաքվելն ու նոր տարին դիմավորելն է, որն այս տարի իմ կողմից մի փոքր կշեղվի»,- նկատեց նա:

Թամարան խոստովանեց, որ դեռ ժամանակ չի գտել ամանորյա նվերներ գնելու համար. «Նվերներ գնելու համար դեռևս ժամանակ չեմ կարողանում գտնել, բայց այդ գործընթացն անչափ սիրում եմ: Ասածս չգիտեմ, թե ինչպես կընկալվի, բայց ես նվիրում եմ և սիրում եմ ստանալ միայն պետքական նվերներ»,- նկատեց նա:

Ամփոփելով անցնող տարին՝ դերասանուհին նշեց. «Անցած տարին բավականին հագեցած էր: Հիմա, երբ հետ եմ նայում, չեմ հավատում, որ այդքան իրադարձություններն ընդամենը մեկ տարում են տեղի ունեցել: 2017-ն ինձ շատ կարևոր մարդկանց նվիրեց, իսկ ավելորդներին՝ հեռացրեց»:

Հարցին, թե ի՞նչ է Թամարան ուզում, որ իր հետ կատարվի 2018-ին, պատասխանեց. «Ցանկությունս շատ պարզ է ու հասարակ. Թող տարին առանց դեպրեսիաների և ստրեսների լինի: Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը»:

life.panorama.am



Նման նյութեր