
Լոնդոնի «Տոտենհեմի» նախկին ֆուտբոլիստ և գլխավոր մարզիչ Տիմ Շերվուրդը կարծում է, որ «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան դեմ չէր լինի իր թիմում տեսնել «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին.
«Կարծում եմ, որ Մխիթարյանը համարվում է «Մանչեսթեր Յունայթեդի» այն խաղացողներից, ում Գվարդիոլան կցանկանար տեսնել իր թիմում: Նա լիովին համապատասխանում է Պեպի թիմի խաղաոճին. ստանալ գնդակը, հետ շրջվել և մտնել պայքարի մեջ:
Մխիթարյանն ավելի սուր է գործում, քան Գյուդոգանը: Իլկայը խաղային առումով ավելի կայուն է, իսկ Հենրիխն՝ ավելի տարբերվող: Այս պահին Մխիթարյանը չի հայտնվում նույնիսկ թիմի հայտացուցակում, ինչը նրա տեղափոխությունն ավելի հավանական է դարձնում»,- Շերվուդի խոսքերը մեջբերում է «Daily Star»-ը:
armsport.am