Channel 4 բրիտանական հեռուստաալիքը թագուհու ավանդական ամենամյա Սուրբծննդյան ուղերձի փոխարեն կցուցադրի այն երեխաների ուղերձը, որոնք տուժել են Grenfell Tower բարձրահարկ շենքի հրդեհից: Այդ մասին դեկտեմբերի 20-ին հայտնել է The Guardian թերթը:
Յոթից մինչև 12 տարեկան հինգ աղջիկներ ու տղաներ հեռուստաէկրաններից կդիմեն բրիտանացիներին և նրանց կպատմեն հրդեհի վերաբերյալ իրենց հիշողությունները, որը կես տարի առաջ ավելի քան 70 մարդու կյանք խլեց և անօթևան թողեց հարյուրավոր մարդկանց:
Երեխաները հեռուստադիտողներին կպատմեն բոլոր մարդկանց կյանքում ընտանիքի և տան կարևորության մասին:
Հրդեհը Grenfell Tower 24-հարկանի շենքում, որտեղ գրեթե 600 մարդ էր ապրում, տեղի է ունեցել 2017 թվականի լույս հունիսի 14-ի գիշերը: