Իսրայելցի դիզայներ Ինբալ Դրորը ներկայացրել է Մեգան Մարքլի՝ Մեծ Բրիտանիայի արքայազն Հարրիի հարսնացուի հարսանեկան զգեստի Էսքիզները: Այդ մասին հայտնել է TMZ-ն: Դիզայները պատմել է, որ թագավորական ընտանիքն իրեն հարսանեկան զգեստ է պատվիրել:
Դրորը ներկայացրել է երեք էսքիզներ, որոնցից մեկը կդառնա հանդերձի վերջնական տարբերակի ստեղծման հիմքը: Իրանը գրկող զգեստն
անպայման պետք է լինի երկար թևքերով. դա թագավորական հարսանիքների ավանդույթն է: TMZ-ի տեղեկատվության համաձայն, Մեգան Մարքլի զգեստը կարժենա ավելի քան 500 հազար դոլար:
Բրիտանական գահի ժառանգման հերթում հինգերորդ տեղն զբաղեցնող արքայազնի հետ Մարքլի սիրավեպի մասին հաղորդվել է 2016 թվականի հոկտեմբերի վերջին: 2017 թվականի դեկտեմբերին հայտնի է դարձել, որ նրանց հարսանիքը կկայանա 2018 թվականի մայիսի 19-ին: