Գիտնականները ծխելուց հրաժարվելու հեշտ միջոց են առաջարկել
Advertisement 1000 x 90

Գիտնականները ծխելուց հրաժարվելու հեշտ միջոց են առաջարկել

Ֆիզիկական կանոնավոր վարժություններն օգնում են ավելի հեշտ հաղթահարել հրաժարվելու համախտանիշը, որը զարգանում է ծխելուց հրաժարվելու հետևանքով, նշված է հետազոտության մեջ, որը հրապարակվել է British Journal of Pharmacology ամսագրում:

Գիտնականները նշում են, որ չնայած նիկոտինային կախվածության դեմ բուժման ժամանակ սպորտի արդյունավետության մասին հաստատված տվյալների առկայությանը, այս երևույթի մեխանիզմներն անհայտ էին մնում:

Լաբորատոր մկների վրա կատարված փորձի արդյունքում պարզվել է, որ ֆիզիկական ծանրաբեռնվածությունը, անկախ դրա ինտենսիվությունից, ազդեցություն է գործում հիպոկամպում գտնվող նիկոտինային ացետիլխոլինային α7 ռեցեպտորների վրա: Կախվածության զարգացման հետևանքով դրանց զգայունությունը նվազում է, և օրգանիզմը նիկոտինի ավելի մեծ «դոզայի» պահանջ է ունենում: Իսկ սպորտային ծանրաբեռնվածությունը վերականգնում է դրանց ակտիվությունը և այդ կերպ թույլ տալիս նվազեցնել հրաժարվելու համախտանիշի ախտանշանները: