Անաստասիա Վոլոչկովան շարունակում է մնալ ռուսական մամուլի ուշադրության կենտրոնում Այս անգամ բալետի պարուհին հարցազրույց է տվել «ԿՊ»-ին, որտեղ խոսել է սեքս սկանդալի մասին, որը վերջերս էր բորբոքվել, երբ նրա նախկին սիրեկանը՝ Չերմեն Դզոտովը համացանցում տարածել էր նրա մերկ լուսանկարները, որոնք սեքսի ժամանակ են արվել։
Վոլոչկովան խոստովանել է, որ առայսօր չի կարողանում հասկանալ, թե որ պահին է սիրեկանը հաջողացրել լուսանկարել իրեն։ Պարուհին հայտնել է, որ Չերմենի արարքը ստորություն է համարում։
«Յուրաքանչյուրիս կյանքում էլ սեքս կա, բայց ինչպես կարելի է կնոջը սեքսի ժամանակ լուսանկարել։ Կինը, երբ բավականություն է զգում, փակում է աչքերը։ Ինչպե՞ս կարելի է առհասարակ լուսանկարել»,- վրդովվել է Վոլոչկովան ուղիղ եթերում։
Անաստասիան պատմել է, որ իր նախկին սիրեկանի դեմ քրեական գործ է հարուցված։
«Այդ ընկերը… «չմօ»-ից բացի ես նրան այլ կերպ կոչել չեմ կարող։ Հիմա մենք նրա հետ մեր հարցերն ենք պարզաբանում։ Այդ մարդը ինձ գերել էր սկզբում, գեղեցիկ ու բարեկիրթ էր թվացել»,- հիշում է Վոլոչկովան։
Չերմենն ինքը բացատրել է, որ որոշ ժամանակ առաջ իրեն է դիմել սեքս մարզիչ Ալեքս Լեսլին ու հայտնել, որ սոցցանցում ինչ -որ լուսանկարներ է տեղադրել, որոնց այն ժամանակ իբրև ոչ ոք ուշադրություն չի դարձրել։ Լեսլին ուզում էր այդ լուսանկարների հաշվին փիառ անել թե իրեն, թե Անաստասիա Վոլոչկովային, որի հետ, ինչպես սեքս մարզիչն է վստահեցնում, ինքը պայմանավորվածություն ուներ։ Նա առաջարկել է, որ այդ գործին նաև Չերմեն Դզոտովը մասնակցի։
Չերմենը ներողություն է խնդրել պարուհուց ու հայտնել , որ բանակցում է սեքս մարզիչի հետ, որպեսզի նա էլ ներողություն խնդրի։