«Дом 2» նախագծի նախկին մասնակից Ալինա Սահակյանն էրոտիկ տեսահոլովակ է նկարահանել, որտեղ գլխավոր դերերում հանդես են եկել ինքն ու «Универ» սերիալի աստղ, դերասան Վիտալի Գոգունսկին (Կուզյա):
Ըստ հոլովակի սցենարի՝ արտիստուհին երեք տարբեր կանանց է մարմնավորում. նրանցից մեկը տրվում է տղամարդու հմայքին, մյուսը՝ դիմադրում է, իսկ երրորդն ինքն է գայթակղում հերոսին:
«Дом 2»-ի նախկին մասնակիցը չի վարանել մերկանալ տեսախցիկի առջև և կրքոտ գրկել տեսահոլովակում զուգընկերոջը:
Life.ru– գրում է՝ Գոգունսկին չի կարողացել դիմանալ համբույրի գայթակղությանը, որը նախատեսված չի եղել սցենարով:
Նկարահանումներից հետո Ալինան Վիտալիին ուղղակիորեն հարցրել է, արդյո՞ք ցանկանում է իր հետ սեքսով զբաղվել, Վիտալին որոշել է չպատասխանել: