Հայ ըմբիշ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում տեսանյութ է հրապարակել, որում նա հայերեն է խոսում։ Նշենք, որ մարզիկը հայերենին առանձնապես լավ չի տիրապետում։ Միհրանը Պարույր Սևակի «Մենք քիչ ենք, սակայն մեզ հայ են ասում» բանաստեղծությունից մի հատված է ներկայացրել։ Տեսանյութի հրապարակմանը հաջորդել են նրա էջի բաժանորդների հիացական մեկնաբանությունները։ «Հիանալի է, եղբայր։ Աստած տա, որ ամեն հայ հասկանա դա ու չմոռանա իր մայրենի լեզուն ու իր արմատները», «Կեցցես», «Պարզապես հիասքանչ է», «Երբեք ուշ չէ»։
20 րոպեի ընթացքում տեսանյութն արդեն ավելի քան 4000 դիտում է ունեցել։
Հունահռոմեական ոճի հայ ըմբիշ, Ռիոյի օլիմպիադայի արծաթե մրցանակակիր Միհրան Հարությունյանը ժողովրդական չեմպիոն դարձավ, երբ անարդար մրցավարությունից հետո զրկվեց ոսկե մեդալից։ Նշենք, որ Միհանը գորգ էր դուրս եկել ուսի վնասվածքով։