59-ամյա հայտնի աճպարար, Ռուսաստանի վաստակավոր արտիստ Համայակ Հակոբյանը հիմա մեկուսի կյանքով է ապրում։ Նա չի շփվում ոչ ընկերների, ոչ էլ գործընկերների հետ, նույնիսկ հարազատ որդուն գրեթե չի տեսնում։ Այս մասին գրում է «Дни» կայքը։
Վերջերս, «Наедине со всеми»հաղորդման թողարկումներից մեկը հենց Հակոբյանին էր նվիրված։
Պարզվում է, վերջին տարիներին աճպարարը ապրում է ծեր մոր հետ, որին խնամում է հենց ինքը։
«Ես այնպիսի տարիքում եմ, երբ պատրաստ եմ ամեն ինչի, բայց Աստված չանի, եթե որևէ բան պատահի մորս հետ։ Ես առանց այդ կնոջ իմ կյանքը չեմ պատկերացնում»,- խոստովանել է արտիստը։
Հակոբյանը գրեթե չի շփվում ոչ ընկերների, ոչ գործընկերների, ոչ էլ նույնիսկ ազգականների հետ։ Դրա պատճառը նրա կյանքի դառը հիասթափությունն է։
2005-ի սկզբին մահացավ Հակոբյանի հայրը, հայտի աճպարար Հարություն Հակոբյանը։ Այսինքն հենց հոր շնորհիվ էր Համայակը սկսել զբաղվել աճպարարությամբ ու որոշել ընտրել հոր ուղին։ Հոր մահը այնքան էր վշտացրել նրան, որ Հակոբյանը ոգելից խմիչքին էր տրվել։
«Հորս մահվանից հետո ես երկար ժամանակ խմել եմ։ Առավոտս առանց մի բաժակ կոնյակի չէի կարողանում պատկերացնել »,- պատմել է նա։
Բայց Հակոբյանը կարողացել է հրաժարվել այդ վնասակար սովորությունից միայն այն բանից հետո, երբ հետազոտությունից հետո բժիշկները նրան հայտնել են, որ կմահանա, եթե չդադարեցնի խմելը։
Համայակ Հակոբյանը իր միակ ժառանգի՝ Ֆիլիպի հետ էլ հարաբերություններ չի պահպանում։ Ֆիլիպը հեռու է ապրում՝ Ամերիկայում ու զբաղվում է գերարագ տեխնիկայի ու նեյրոէլեկտրոնիկայի ոլորտի հետազոտություններով։
Աճպարարը նշել է, որ պաշտում է փոքրիկ հանդիսատեսին, նրա հույսն ու ուրախությունը երեխաների հետ շփումն է, դրա համար էլ միայն հաճույքով ելույթ է ունենում մանկապարտեզներում, մանկատներում ու հիվանդանոցներում։
«Երեխաները իսկական երջանկություն են ու ամենանվիրված հանդիսատեսը։ Նրանց ամեն ինչ հետաքրքիր է, այդպիսի հանդիսատեսի համար ելույթ ունենալը անհավանական ուրախություն է»։