Թուրքիայի խորհրդարանում ընդդիմադիր «Քրդամետ Ժողովրդավարական կուսակցությունը՞ ներկայացնող հայազգի պատգամավոր Կարո Փայլանի և իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության ներկայացուցիչ Իլկնուր Ինջիսեզի միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հայտնում է Hurriyet թուրքական թերթը։
Փայլանն ընդհատել է Ինջիսեզի ելույթը` մեղադրելով նրան անբարոյականության մեջ։
Ինջիսեզը բորբոքվել է և ասել, որ Կարո Փայլանն իբր վերջին մարդն է, որ կարող է խոսել բարոյականության մասին։
Դրանից հետո պատգամավորների միջև ծեծկռտուք է տեղի ունեցել:
Ավելի վաղ Թուրքիայի խորհրդարանում նման դեպք էլի է եղել։ Հաջորդ տարվա բյուջեի քննարկման ժամանակ ծեծկռտուք էր տեղի ունեցել «Արդարություն և զարգացում» և Ժողովրդահանրապետական կուսակցությունների պատգամավորների միջև։