Սրվակը պատի մեջ է մնացել 1967 թվից, Նովոսիբիրսկի Պոպովի անվան Մշակույթի տանը, ԽՄԿԿ հանդիսավոր պլենումի ավարտից հետո, որը նվիրված է եղել Մեծ Հեղափոխության 50-ամյակին: Հեղափոխությունից 100 տարի անց, բնակիչները խնդրել են բաց անել սրվակը: Հանդիսավոր կերպով այն բացվել է նույն Մշակույթի տանը: Ներկա է եղել նաև Սիբիրի մայրաքաղաքի քաղաքապետը՝ Անատոլի Լոկոտը:
Սրվակում եղել է 3 էջ, որից երկուսում հեղինակները պատմել են, թե ինչ տեսք է ունեցել շրջանն իրենց ժամանակ, իսկ վերջում՝ հայացք դեպի ապագա՝ 2017 թվականը:
«Թանկագին ժառանգներ: Այսօր ձեզ համար անհավանական օր է՝ Մեծ Հեղափոխության 100-ամյակը: Ընդունեք մեր բոցաշունչ շնորհավորանքները:
[…]
Գիտենք, մեր ժամանակները հետաքրքիր են, իսկ ձեր ժամանակները՝ առավել հետաքրքիր: Մենք կառուցում ենք կոմունիզմ, իսկ դուք ապրում եք կոմունիզմի ժամանակաշրջանում:
Մենք հավատում ենք, որ հրաշալի կահավորել եք մեր կանաչ-սիրուն մոլորակը, գաղութացրել եք Լուսինը, Մարսը, որ շարունակում եք նվաճել տիեզերքը, որի մեկնարկը տվեցին ձեր նախնիները: Հիմա ձեր տիեզերանավերը Գալակտիկան են ուսումնասիրում:
Հավատում ենք, որ դուք արդեն գիտական և մշակութային կապի մեջ եք այլմոլորակային քաղաքակրթությունների հետ: Հավատում ենք, որ ձեր պապերի սկսածը դուք կհասցնեք հաղթական ավարտին: Երջանկություն ձեզ, թանկագին ընկերներ, ժառանգներ»,- գրված է ուղերձում:
neinteresnogo.net
Հրապարակման պատրաստեց Պողոս Վարժապետյանը