Այսօր հայ լրագրողներին է հանդիպել Պոլսո Հայոց պատրիարքի նախկին փոխանորդ Արամ Աթեշյանը, ով հարցին, թե ինչպե՞ս ներկայացնեն իրեն՝ ասաց. «Պոլսո պատրիարքի աթոռի միաբան, բայց ես դեռ փոխանորդ եմ, քանի որ Հայոց պատրիարքի տեղապահ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը թուրքական կառավարության կողմից չի ընդունվել: 2010 թվականին ես ընտրվեցի փոխանորդ, որովհետև պատրիարքը հիվանդ էր, անկողին ընկավ: Որոշել էինք աթոռակից ընտրել, դիմեցինք պետությանը: Պատրիարքին աթոռից զրկելու մարմին չկար, նա ցմահ է: Եկեղեցու համագումարն ինձ ընտրեց: 8 տարվա մեջ շատ գործեր արեցի, բայց ոչ ոք չխոսեց իմ արձանագրած հաջողությունների մասին: Միշտ ասում էին, թե Աթեշյանը Էրդողանի եղբայրն է: Ես ասել եմ, որ պատիվ ունեմ: Թուրքիայի նախագահի, վարչապետի հետ լավ եմ, նախարարների հետ լավ եմ, դրանցից համայնքս է շահում»:
Ավելի մանրամասն՝ asekose.am կայքում