Առաջին ալիքից արձագանքում են Ավետ Բարսեղյանի՝ Հայաստանից արտագաղթելու լուրերին. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Առաջին ալիքից արձագանքում են Ավետ Բարսեղյանի՝ Հայաստանից արտագաղթելու լուրերին. life.panorama.am

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե երգահան Ավետ Բարսեղյանը, ով այժմ Միացյալ նահանգներում է, ընտանիքի հետ միասին պատրաստվում է արտագաղթել: Նշվում է, թե Ավետին հանդիպել են հայաշատ Գլենդելում, նա ցանկանոմ է Գլենդելի հայության «աստղային» թաղամասում առանձնատուն գնել և հիմա փնտրտուքների մեջ է։ Ի դեպ՝ այդ թաղամասում են ապրում Հայաստանից ԱՄՆ տեղափոխված հայ հայտնիները՝  Արմինկան, Հայկոն, Արման Հովհաննիսյանը, Էմմին և այլոք։

Քանի որ Ավետ Բարսեղյանը բազմիցս է նշել, որ վիրտուալ տիրույթն իր համար չէ և չի օգտվում սոցիալական ցանցերից, ուստի Life.panorama.am-ը նրա հետ կապ հաստատել չկարողացավ, սակայն փոխարենը մենք խոսեցինք Հանրային հեռուստաընկերության հասարակայնության հետ բաժնի ղեկավարի հետ, ով Ավետ Բարսեղյանի՝ արտագաղթելու լուրերը հերքեց.

«Այդ տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը։ Ավետը շուտով՝ տոներից հետո, կվերադառնա Հայաստան»:

Ըստ նրա՝ Ավետ Բարսեղյանը կնոջ և դստեր հետ հանգստի նպատակով է մեկնել ԱՄՆ:

Հիշեցնենք, որ Ավետ Բարսեղյանը վերջին տարիներին հանդես է գալիս Հանրային հեռուստաընկերության նախագծերում՝ որպես հաղորդավար:

life.panorama.am