Բրիտանական «Sky Sports» պարբերականը կազմում է իր վարկածով 2017 թվականի 100 լավագույն ֆուտբոլիստների ցանկը:
Ցուցակում ընդգրկվել է նաև Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը:
Հայ ֆուտբոլիստը զբաղեցրել է 53-րդ հորիզոնականը:
«Հայ ֆուտբոլիստը լավ էր մեկնարկել ընթացիկ մրցաշրջանը, սակայն 5 գոլային փոխանցումն ու մեկ գոլը 12 հանդիպումներում բավական չէին, որպեսզի Մխիթարյանը դառնար «կարմիր սատանաների» հիմնական կազմի ֆուտբոլիստ»,- գրել է «Sky Sports»-ը:
Նշենք, որ Մխիթարյանն այդ ցուցակում կարողացել է շրջանցել այնպիսի ֆուտբոլիստների, ինչպիսիք են Ալվարո Մորատան, Ֆիլիպե Լուիսը, Տոնի Կրոսը, Օլիվյե Ժիրուն, Լուկա Մոդրիչը, Դավիդ Դե Խեան, Մարկո Վերատին, Մեսութ Օզիլը, Ն’Գոլո Կանտեն, Մարկո Ասենսիոն և այլն:
armsport.am