Ամանորին Թբիլիսիում մետրոն և ավտոբուսները գործելու են անվճար
Advertisement 1000 x 90

Ամանորին Թբիլիսիում մետրոն և ավտոբուսները գործելու են անվճար

Ամանորի գիշերը հասարակական տրանսպորտը Թբիլիսիի քաղաքացիներին ու հյուրերին կսպասարկի անվճար: Այդ մասին հայտարարել Է Վրաստանի մայրաքաղաքի քաղաքագլուխ Կախա Կալաձեն քաղաքի կառավարության նիստում, տեղեկացնում է «Արմենպրես»-ը:

Like 311 Tweet Համօգտագործել 3 Ավելի վաղ Կալաձեն ասել էր, որ դեկտեմբերի 31-ին մետրոն ուղևորներին կսպասարկի ողջ գիշերվա ընթացքում: Բացի այդ, կհատկացվեն հատուկ ավտոբուսներ, որոնք ուղ ևորներին կփոխադրեն մինչ և ամանորյա համերգների անցկացման վայրեր: «Մենք հայտարարել ենք, որ մետրոն կապահովի ուղ ևորների անվճար փոխադրումը: Ավտոբուսների ծառայությունները նույնպես անվճար են լինելու:

Նրանք, ովքեր կցանկանան ուղ ևորվել Գլդանի, Վարկետիլի ու Եվրոպայի հրապարակ  և ներկա լինել համերգներին, կարող են դա անել ինչպես մետրոյով, այնպես էլ ավտոբուսներով»,-հավելել Է Կալաձեն: Ավելի վաղ տեղեկացվել է, որ Թբիլիսիի տարբեր շրջաններում սկսել են գործել ամանորյա տոնավաճառներ: Գլդանի-Նաձալադ ևիի, Դիդուբեի, Վակե-Սաբուրթալոյի  և Իսանի-Սամգորիի շրջաններում տոնավաճառները տեղավորվել են 16 վայրերում: Դրանք գործելու են մինչ և հունվարի 14-ը: Թբիլիսիում արդեն զգացվում է Նոր տարվա մոտենալը. մայրաքաղաքի փողոցներում միացրել են ամանորյա լուսավորությունը:

Քաղաքի կենտրոնում՝ Ռուսթավելու պողոտայում խորհրդարանի շենքի մոտ տեղադրված երկրի գլխավոր տոնածառի լույսերը վառել են դեկտեմբերի 15-ին: Ազատության հրապարակում Սուրբ Գեորգի արձանը, ավանդույթի համաձայն, զարդարել են լուսավառ կոնստրուկցիայով, որը հեռվից եղ ևնի է հիշեցնում:

Քաղաքագլուխ Կախա Կալաձեն խոստացել է, որ Ամանորի կապակցությամբ տոնական միջոցառումները հիրավի ժողովրդական են լինելու  և մեծ մասամբ անցկացվելու են մայրաքաղաքի ծայրամասերում՝ Գլդանիի  և Սամգորիի շրջաններում, ինչպես նա և Թբիլիսիի պատմական մասում:

Ժամանցային միջոցառումները Թբիլիսիում անցկացվելու են դեկտեմբերի 24-ից մինչ և հունվարի 7-ը: