Մառախուղի պատճառով գիշերը Երևանից և դեպի Երևան ոչ մի չվերթ չի իրականացվել
Advertisement 1000 x 90

Մառախուղի պատճառով գիշերը Երևանից և դեպի Երևան ոչ մի չվերթ չի իրականացվել

Հայաստանում եղանակային վատ պայմանների, մառախուղի պատճառով դեպի Երեւան եւ հակառակ ուղղություններով մի շարք չվերթներ են հետաձգվել:

«Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամուլի խոսնակ Գևորգ Աբրահամյանն ասաց, որ գիշերվա ընթացքում ոչ մի չվերթ չի իրականացվել: «Տեսանելիությունը վատ է, դրա համար ինքնաթիռները չեն կարողանում վայրէջք կատարել»,- ասաց նա:

«Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ միայն կեսօրից հետո 16 չվերթ է հետաձգվել, որից երեքը չեղարկվել են:

Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ դեկտեմբերի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ, դադարներով, սպասվում են տեղումներ և մառախուղ:



Նման նյութեր