Լինում է այնպես, որ տանը ամեն ինչ իրենց տեղում է լինում, ամեն ինչ փայլում է մաքրությունից, սակայն տունը այդքան էլ հարմարավետ չէ։ Այդպես պատահում է սխալ ինտերիերի պատճառով։ Կահույքը և զարդարանքը իսկականից կարող են փոխել տան մթնոլորտը։
Այսօր մենք առաջարկում ենք անցնել մի թեստ, որը թույլ կտա գնահատել ձեր տան հարմարավետության աստիճանը։ Եթե պատրաստ եք, ուրեմն ուղղակի ընտրեք ինտերիերի այս իրերից մեկը, որը դուք կգնեիք ձեր տան համար։
Եթե ընտրել եք №1, ուրեմն ձեր տունը բավականին հարմարավետ է, քանի որ այդ գնումը թույլ է տալիս հասկանալ ձեր հոգատարությունը հարմարավետության մասին։ Ձեզ հարկավոր է ճրագ, որպեսզի անցկացնեք երեկոները գիրք կարդալով և մեկ բաժակ թեյ ըմպելով։
Եթե ընտրել եք №2, ուրեմն դուք ջանք չեք խնայում ձեր տունը սարքել այնպես, որպեսզի երևա հարմարավետ բոլորի համար։ Նկարները միշտ կհամարվեն հաճելի լրացում ընդհանուր ինտերիերի և վերանորոգման հետ։
Եթե ընտրել եք №3, ուրեմն դուք նախընտրում եք պարզապես կահավորեք ձեր տունը առանց որևէ ավելորդ դեկորների, այդ իսկ պատճառով շատերի համար ձեր տունը անհարմար է։ Բայց միևնույն է ձեզ ավելի շատ մտահոգում է ձեր հարմարավետությունը, որին դուք հաջողությամբ հասնում եք։
Եթե ընտրել եք №4, ուրեմն դուք փորձում եք տանը արիստոկրատ միջավայր ստեղծել։ Ձեր ննջարանը շատ հարուստ և հրաշալի տեսք ունի։ Դա գեղեցիկ է, անսովոր և հարմարավետ ձեզ համար, սակայն ոչ բոլորն են դրա հետ համաձայնվում։
Եթե ընտրել եք №5, ուրեմն ձեզ մոտ տանը շատ հարմարավետ է։ Ձեր մոտ ստացվում է ստեղծել ջերմության մթնոլորտ և հանգստություն։ Ձեզ մոտ կան որոշ անկյուններ, որտեղ ուզում ես նստել և շփվել հարազար մարդկանց հետ՝ չմտահոգվելով ոչ մի խնդրի և հոգսի մասին։
Եթե ընտրել եք №6, ուրեմն դուք շատ լավ եք կարողանում ստեղծել հարմարավետություն, որովհետև միշտ վերանայում եք բոլոր ձեր և հյուրերի ցանկությունները։ Բացի այդ, ձեզ մոտ շատ լավ կստացվեր դիզայներ աշխատելը։
Մտածեք ձեր տան հարմարավետության մասին՝ քանի որ դա այն տեղն է, որտեղ դուք պետք է հանգստանաք։
hay-info.ru