Դերասանուհի Անժելա Սարգսյանը դեկտեմբերի 16–ին նշել է ծննդյան տարեդարձը։ Անժելան բոլորել է 35 տարին։
Դերասանուհին, որը դստեր հետ բնակություն է հաստատել ԱՄՆ–ում, խնջույք է կազմակերպել տարեդարձի առթիվ, որին ներկա են եղել մտերիմներն ու հարազատները։ Անժելայի հյուրերի թվում են եղել դերասան Դավիթ Թադևոսյանն ու կինը` դերասանուհի Աստղիկ Խաչատրյանը։
Անժելան հրապարակել է խնջույքի լուսանկարները, որից կից գրել է. «Շնորհակալ եմ ինձ երջանկացնելու համար: Շատ եմ սիրում եմ ձեզ»։
ԱՄՆ տեղափոխված դերասանուհին այժմ էլ շարունակում է ծավալել մասնագիտական գործունեություն։ Վերջերս նա, Դավիթ Սեխպեյանը, Դավիթ Թադևոսյանը, Նարինե Պողոսյանը, Նառա Քեյը, Կարինե Գարսևանյանը և այլք խաղացել են Վահե Խաչատրյանի նոր ներկայացման մեջ։