«Հալալ է մեր կահույքագործներին։ Մոտ մեկ ամիս դիտարկեցի կահույքի շուկան, երկար գցեցի֊բռնեցի, հետո եկա եզրակացության, որ ամենալավ տարբերակը մեր արտադրողներից մեկի արածն է։ Կարողացավ խելամիտ գներով պատրաստել իմ ուզած չափսերով սեղան։ Ուրեմն, տեղական փայտից սեղանը արժե նույնքան, որքան արտասահմանյան լամինատը կամ մդֆ֊ը։ Նույնիսկ ավելի մատչելի։
Հալալ է այդ մարդկանց ու հասկանալի, թե ինչու պատվերների պակաս չունեն։
Հ.Գ. էլ ավելի ուրախ եմ, որ սեղան փոխելու որոշմանս շնորհիվ մի ընտանիք էլ այս Ամանորին սեղան ունեցավ ու երեկ նույնքան երջանիկ էին, որքան ես??? »,- իր էջում գրել է Իզաբելլա Աբգարյանը: