
Սովորաբար մենք 70-ամյա կնոջը հարգանքով դիմում ենք՝ ասելով տատիկ։ Բայց այս երգչուհուն նայելիս լեզուդ չի պտտվի նման բան ասել։ Այշա Աջա Պեկանը Թուրքիայից է։ Եթե անունը ձեզ անհայտ է թվում, դա դեռ ոչինչ չի շնականում։ Երգչուհին Թուրքիայում ամենահայտնիներից է։ Իր կարիերայի ընթացքում թողարկել է 20 ալբոմ, որոնք վաճառվել են ընդհանուր 30 միլիոն խմբաքանակով։ 1980 թվականին նա Թուրքիան ներկայացրել է «Եվրատեսիլում» ու զբաղեցրել 15-րդ հորիզոնականը։