Յարոսլավլի դատարանը 17-ամյա անչափահասի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը՝ երկու ամիս ժամկետով: Անչափահասը դանակով հարձակվել է իր 15-ամյա եղբոր վրա, դանակակռիվը հանգեցրել է դպրոցականի մահվան:
Ինչպես life.ru-ին հայտնել են Քննչական կոմիտեի տարածքային վարչությունից, եղբայրները մշտապես կռվում էին: Դեկտեմբերի 19-ի երեկոյան ավագ եղբայրը նկատել է, որ կրտսերը գնում է Սարաֆոնովո գյուղի մոտ այգեգործական ընկերության ուղղությամբ, որոշել է նրան հետևել:
Ամայի վայրում անչափահասների միջև նորից կռիվ է բռնկվել: Զայրույթի թունդ պահին 17-ամյա պատանին վերցրել է դանակը և սկսել անկանոն հարվածներ հասցնել իրեն նեղացնողին:
Ծանր վնասվածքներից 15-ամյա դպրոցականը զոհվել է տեղում: Հուզված մայրը, ով որոնումների էր գնացել, հայտնաբերել է նրա մարմինը՝ տղայի մարմնին եղել են դանակի 30-ից ոչ պակաս հարվածների, այդ թվում՝ գլխի ու պարանոցի շրջանում, հետքեր: