- Ուղիղ հոնքեր
Կապ չունի, թե ինչ հանգամանքներում եք հայտնվում՝ Դուք միշտ կարողանում եք լուծել ցանկացած խնդիր՝ արագ ու վճռականորեն։ Դուք այնպիսի մարդ եք, ում կարելի է վստահել։
Ունեք կազմակերպչական ունակություններ, կարող եք միաժամանակ մի քանի գործ անել, ընդ որում՝ բոլորն էլ մեծ հաջողությամբ։ Աշխատանքում, որպես կանոն, մյուսներից ավելի հաջողակ եք։
Սիրային հարցերում կրքոտ եք ու վճռական։ «Հաշվարկով սերը» ձեզ համար չէ։
- «Բեկված» հոնքեր
Դուք կյանքում ամեն ինչ լավ եք անում։ Բոլոր գործերը հասցնում եք ավարտին, երբեք կիսատ ու անավարտ չեք թողնում։ Ձեր հիմնական նշանաբանն է ՝ միշտ առաջ։
Դուք շատ ուշադիր ու ինքնավստահ մարդ եք՝ թե անձնական, թե մասնագիտական կյանքում։
Ունեք գեղեցիկը զգալու ունակություն ու, անկասկած, կարող եք լավ արվեստագետ դառնալ։
Սիրային հարցերում անկրկնելի եք՝ անկանխատեսելի ու հնարամիտ։
- «Տնակաձև» հոնքեր
Դուք նուրբ ու քնքուշ հոգի ունեք։ Սակայն, միաժամանակ, շատ շփվող եք ու սրտացավ։ Դրա համար էլ մարդիկ գնահատում են ձեզ։
Մարդկանց հիացնում է ձեր բնածին հմայքն ու գրավչությունը, որոնց առկայության մասին կարող եք անգամ ինքներդ չկռահել։
Դուք անուղղելի ռոմանտիկ եք։ Սիրային հարցերում միշտ ինչ-որ հեքիաթային ու արտասովոր բան եք ակնկալում։ Ու պետք է ասել, որ հաճախ ստանում եք դա։ Ձեր հարաբերությունները միշտ լի են քնքշանքով ու ռոմանտիզմով։
- Տարբեր կողմեր ուղղված հոնքեր
Դուք մեծ անհատականություն ունեք։ Ձեզ համար անհետաքրքիր է շրջապատին ձեր գերազանցությունն ապացուցելը, դուք առանց դրա էլ գիտեք Ձեր արժեքը։ Դրա համար էլ Դուք ժամանակը չեք վատնում դատարկաբանությունների ու պատահական ծանոթների վրա։ Դուք լավ գիտակցում եք ձեր նպատակն ու հանգիստ շարժվում դեպի այն։ Միակ մարդը, որն իրոք հետաքրքրում է Ձեզ՝ դուք ինքներդ եք։
Սիրային հարցերում էլ եք շատ եսասեր։ Միայն լավագույնն եք ուզում։ Ձեր զուգընկերը պետք է իդեալական լինի ու պետք է հիանա ձեզնով։ Բայց հաճախ մոռանում եք, որ ձեզնից էլ են նույնը սպասում։
- Աղեղաձև հոնքեր
Դուք պատասխանատու, լուրջ ու ազնիվ մարդ եք։ Նաև Ձեզ բնութագրում է արդարության ու ամբողջ աշխարհը «գրկելու» ցանկությունը։ Դուք ձգտում եք ապրել այնպես, որ խնդիրներ չստեղծեք շրջապատի համար ու խուսափեք տհաճ իրավիճակներից։
Դուք շատ համբերատար եք ու Ձեզ միշտ հաջողվում է լավ կազմակերպել Ձեր կյանքը ու ծրագրվածը մինչև վերջ հասցնել։
Ձեր սիրային հարաբերությունները թերևս այն իդեալն է, որն արժանի է նմանակման։ Դուք կարողանում եք գնահատել ու պահպանել այն, ինչ ունեք։ Դուք ավելորդ բան չեք պահանջում Ձեր զուգընկերոջից։ Ու դա օգնում է Ձեզ երջանիկ լինել։