Առնետ (1960. 1972. 1984. 1996. 2008) Բարեբախտաբար Առնետները 2018-ին առողջական լուրջ խնդիրներ չեն ունենա, ընդամենը պետք է կանխարգելիչ միջոցներ ձեռնարկեն միջսեզոնային շրջանները թեթև տանելու, մրսածության վտանգին չենթարկվելու համար: Պետք է առողջության ավանդական կանոններին հետևեն, որ սթրեսներից ու առողջությունը վտանգող անհանգստություններից (օրինակ՝ հոդեր, ողնաշարի հետ կապված խնդիրներ) ապահովված լինեն: Իսկ եթե այդուհանդերձ ինքնազգացողության խնդիրներ առաջանան, ապա իսկույն պետք է թերապևտի դիմեն, որ լուրջ ու բարդ հետազոտությունների համար գումար ու ժամանակ վատնելու կարիք չլինի, քանի որ ժամանակին մասնագետի դիմելու շնորհիվ հնարավոր է կանխարգելել հիվանդությունը: Միայն պետք է բժշկի նշանակումները ժամանակին ու ճշգրիտ կատարվեն:
Ցուլ (1961. 1973. 1985. 1997. 2009) Այս նշանը ևս առողջական լուրջ խնդիրներ նոր տարում չի ունենա: Չի բացառվում, որ հոգեբանական վիճակի հետ կապված խնդիր առաջանա . այսօր ոչ ոք ապահովագրված չէ սթրեսներից: Եվ Ցուլերը ստիպված կլինեն սթրեսից փախչել բառիս բուն իմաստով վազելով. կօգնեն առողջ կենսակերպն ու մարզումները: Տեղին կլինի լիարժեք հանգիստը, դա, առանց չափազանցության, ամբողջ տարին կապահովագրի տկարությունից: Ու այս դեպքում հանգստի լավագույն շրջանը գարնան երկրորդ կեսն է: Լավ կլինի, որ այդ հանգիստը մի քանի շաբաթ տևի, իսկապես հանգիստ պայմաններում անցնի, առանձնության մեջ: Հակառակ դեպքում նվազագույն արդյունք կստացվի:
Վագր (1962. 1974. 1986. 1998. 2010) Տարին Վագրին առողջական լուրջ խնդիրներով չի սպառնում: Հնարավոր է, որ սեզոնային խնդիրներ, կենցաղային աննշան վնասվածքներ լինեն, որոնց մասին սովորաբար մարդիկ շատ արագ են մոռանում: Իսկ եթե Վագրերը կանոնավոր կերպով մարզվեն, ոտքով զբոսնեն, հետևեն սննդին ու անպայման օրաբաժնում ներառեն պտուղ- բանջարեղեն, ապա կկարողանան կարգավորել օրգանիզմի վիճակը: Այդ դեպքում կունենան առողջ նյարդային համակարգ, կամրապնդեն իմունիտետն ու կկարգավորեն քաշը:
Կատու (1963. 1975. 1987. 1999. 2011) Ճագարի առողջությունը 2018-ին խնդիրներ չի պատճառի, եթե մի քանի բան հաշվի առնի: Առաջին՝ պետք է ստամոքս-աղիքային տրակտն ազատի չափազանց ծանրաբեռնվածությունից, ինչն այս շրջանում նրա օրգանիզմի թույլ օղակն է: Ուստի չափավոր ու հավասարակշռված սննդաբաժինը պետք է տարեսկզբին հատկապես Ճագարի համար կարևոր հարցերից մեկը դառնա: Երկրորդ՝ միշտ պետք է հիշի անձնական հիգիենայի մասին: Ոչ, ասվածը սեփական տան մասին չէ, այլ սրճարանների, հյուրանոցների, մի խոսքով, հանրային վայրերի: Հիգիենային մատների արանքով վերաբերմունքը կարող է հերպեսի պես խնդիր դառնալ: Իսկ սթրեսներ 2018-ին Ճագարին չեն սպառնում: Նրանց հոգեզգայական վիճակը բավարար է, այնքան, որ կարող է ժպիտով ընդունել այն իրավիճակները, որոնք մյուսներին թևաթափ են անում: Ինչ էլ լինի, անկախ հանգամանքներից, Ճագարները պետք է ձգտեն նման վարքագիծ ունենալ:
Վիշապ (1964. 1976. 1988. 2000. 2012) 2018-ը Վիշապի համար կհիշվի որպես ամենավնասվածքավտանգ շրջան: Վիշապները հատկապես զգույշ պետք է լինեն ամռանն ու աշնան առաջին կեսին: Նրանք, ովքեր կհետևեն իրենց ու կվերահսկեն սեփական վարքագիծը (հատկապես ալկոհոլի գործածության մասին է խոսքը), կարող են չմտահոգվել: Աշնանը Վիշապների մոտ սթրեսային համախտանիշ կարող է առաջանալ: Սակայն դրա պատճառը փնտրելու հարկ չկա, որովհետև իրականում պատճառը հենց իրենց՝ Վիշապների մեջ է թաքնված: Ու դա ամեն ինչ (կոնֆլիկտային ու տհաճ իրավիճակ) սրտին շատ մոտ ընդունելու պատճառով, բաներ, որոնք իրականում անցողիկ բնույթ ունեն:
Օձ (1965. 1977. 1989. 2001. 2013) Օձերը պետք է վերականգնեն իմունային համակարգը, ինչի շնորհիվ սեզոնային շնչառական վարակները նույնպես նրանց կշրջանցեն: Մյուս խնդիրը նրանց նյարդային համակարգն է: Էմոցիոնալ վիճակը նրանց հաճախ անախորժության ու տրամադրության կտրուկ անկումների մեջ կգցի, կհանգեցնի թուլության, հետևաբար և կյանքի նորմալ հունից դուրս կբերի: Դրանից խուսափելու համար պետք է նվազագույնի հասցնել ուժերից վեր գործեր ձեռնարկելը, պետք է նաև միտքը մաքրել:Այդ ամենից բացի, պետք է փորձել առաձնանալ երբեմն, քանի որ դրա պահանջը խիստ կզգացվի:
Ձի (1966. 1978. 1990. 2002. 2014) Ձիու համար այս տարին պետք է իմունիտետի մասին հոգ տանելու շրջան դառնա, իսկ այդ խնդիրը լուծելու համար նրանք պետք է փորձեն ժամանակին հանգստի գնալ, այն էլ՝ տարվա տաք եղանակին: Նրանց դեպքում վիտամինային համալիր միջոցառումները ցանկալի արդյունք չեն տա: Դրա փոխարեն Ձին պետք է հանգստի համար ընտրի էկոլոգիապես մաքուր շրջաններ ու կանոնավոր օրգանական, բնական մթերքներ օգտագործի, որոնք հարուստ են վիտամիններով ու հանքանյութերով: Ձիերը նույնպես պետք է ուշադրություն դարձնեն իրենց հոգեկան վիճակին: Հագեցած էմոցիոնալ կյանքը, որ նրանք կվարեն, կամա թե ակամա նրանց խնդիրների առջև կկանգնեցնի: Ինչ-որ մեկի մոտ դա կարող է շուտ անցնել, մյուսների մոտ՝ ոչ, սակայն բոլորի դեպքում բաղադրատոմսը հետևյալն է. նրանք պետք է փորձեն ուրախություն ու բերկրանք գտնել հասարակ բաների մեջ, օրինակ՝ ոտքով զբոսանքի կամ լավ գիրք ընթերցելու:
Այծ (1967. 1979. 1991. 2003. 2015) Այծի ինքնազգացողությունը 2018-ին կարող են միայն սեզոնային մրսածության հետևանքները մթագնել: Բանն այն է, որ Այծերն «անտարբեր» չեն լինի ցանկացած միջանցիկ քամու նկատմամբ: Իսկ դրանցից հետո բարդությունները նույնպես չեն բացառվում: Ուստի Այծի համար իմունիտետն ամրապնդելը պետք է առաջնահերթ խնդիր դառնա, նա պետք է հոգ տանի իր մասին՝ սկսած տարվա առաջին իսկ օրերից: Ի դեպ, Այծին դա ապացուցելու ու համոզելու հարկ չկա: Տարվա սկզբին թերևս ոչ այնքան, բայց տարվա վերջին սեփական առողջության մասին հոգ տանելը որոշ Այծերի կօգնի ժամանակին հայտնաբերել ու կանխել լուրջ հիվանդությունների զարգացումը:
Կապիկ (1968. 1980. 1992. 2004. 2016) Կապիկի ինքնազգացողությունը լուրջ մտահոգությունների տեղիք չի տա: Նրանց կողքով կանցնեն այնպիսի խնդիրներ, որոնք լուրջ անհանգստություն են պատճառում մյուս նշաններին: Կապիկներից ոմանց անգամ կհաջողվի բարձրացնել սեփական առողջական ցուցանիշները, ազատվել մինչ այդ անհանգստացնող խնդիրներից: Պարզապես դրա համար պետք է մի որոշ ժամանակ անցկացնել մասնագիտացված հաստատությունում: Մի հուզվեք, խոսքն առողջարանների մասին է: Ուստի լավ կինի հանգիստն անցկացնել որևիցե առողջարանում: Կապիկներին սպառնացող միակ վտանգը վնասվածքներն են, ու դրա հավանական աղբյուրներն են հոսանքը, կտրող ու ծակող իրերը, բարձր ջերմությունը:
Աքաղաղ (1969. 1981. 1993. 2005) Աքաղաղները պետք է զգուշանան արտաքին վտանգներից: Վարակներն ու վիրուսները կշրջանցեն Աքաղաղներին: Իսկ օրինակ՝ սեփական ոչ խելամիտ վերաբերմունքն ու թուլություններին հագուրդ տալը չար կատակ կխաղան նրանց հետ: Ալկոհոլը, թերի քունը, սնման ոչ ճիշտ ռեժիմը կարող է Աքաղաղի օրգանիզմը թուլացնել, կենսական պաշարները սպառել: Իսկ ընդհանուր առմամբ 2018-ը Աքաղաղների մեծ մասի համար թեկուզ ոչ ամենահաջող, սակայն բավական դրական տարի կլինի:
Շուն (1958. 1970. 1982. 1994. 2006) 2018-ը Շնից ավելի շատ ուշադրություն կպահանջի, քան նախորդ տարին: Ոչ միշտ, սակայն ժամանակ առ ժամանակ նրանց առողջությունը կհարկադրի մտածել ՝ ճի՞շտ է արդյոք ապրում, առողջության մասին ավելի շատ հոգ տանելու ժամանակը չէ՞: Եվ դրանք ճիշտ հարցեր են, քանի որ աշունը կարող է Շան համար առողջության տեսանկյունից կրիտիկական լինել: Իսկ դա նշանակում է, որ պետք է նորմալ հանգստանալու մասին լրջորեն մտածել, գտնել մի վայր, որտեղ հնարավոր կլինի կտրվել առօրյա հոգսերից ու ղեկավարության հասանելիությունից, ընդհանրապես բոլորից, ովքեր առանց Շան չեն կարողանում ապրել: Հանգստի լավագույն ժամանակը, իհարկե, ամառն է, ու ոչ միայն այն պատճառով, որ տաք է, այլ որովհետև ամառը հեռու չէ պոտենցիալ խնդրահարույց աշնանից: Շան առողջության թույլ օղակն ալերգիկ ռեակցիան է ու սեզոնային մրսածությունը: Բացի դրանից, Շները պետք է զգուշանան կոտրվածքներ ու այրվածքներ ստանալու վտանգից:
Վարազ (1959. 1971. 1983. 1995. 2007) Խոզերը Շան տարում բողոքելու հիմքեր չեն ունենա: Նրանց քիչ բան է հարկավոր բավարար ինքնազգացողություն ունենալու համար: Համենայն դեպս այնքան, որ դա նրանց չխանգարի զբաղվել սեփական գործերով ու կյանքից հաճույք ստանալ: Հաճախ պետք է թարմ օդին լինեն, քայլեն, չչարաշահեն սնունդը, չմոռանան բնական հանքանյութերի ու վիտամինների մասին, որոնք բավարար քանակությամբ պարունակում են մրգերն ու բանջարեղենը: Ահա այն խորհուրդները, որոնք անհրաժեշտ են այս տարի Խոզերին: Միակ խնդիրը թերևս սեզոնային վարակներն են, որոնք կարող են առաջանալ գերհոգնածության ֆոնին ու թուլացած օրգանիզմի դեպքում: Ուստի, դա հաշվի առնելով, չափավոր եղեք, ուժերից վեր աշխատելը հյուծում է օրգանիզմը: Կենդանակերպի հուշումները հաշվի առնենք ու փորձենք առողջ կենսակերպ վարել, որ անկախ ամեն ինչից նոր՝ Դեղին շան տարին դրական էմոցիաներով հիշվի: