
«Sky Sports»-ի մասնագետ Գիլյեմ Բալագեն գնահատել է Ֆիլիպե Կոուտինյոյի հնարավոր տեղափոխությունը «Բարսելոնա»:
Բալագեն ներկա է գտնվել երեկ կայացած «Էլ կլասիկոյին»: Խաղից հետո լրագրողները միաձայն ճանաչել են «Բարսելոնային» որպես ընթացիկ առաջնության հաղթող:
Հարցազրույցի ընթացքում Բալագեն նշել է, որ Կոուտինյոն չի կարող դառնալ «կապտանռնագույն»:
««Լիվերպուլը» չի վաճառի Կոուտինյոյին: «Բարսելոնան» այդ գործարքի վերաբերյալ տրամադրված է ոչ այդքան լավատեսորեն:
Ակնհայտ է, որ «Բարսելոնան» հունվարին առաջարկով կդիմի «Լիվերպուլին», սակայն նույնիսկ Կոուտինյոյի ներկայացուցիչներն են հասկանում, որ «մերսիսայդցիները» կմերժեն այն»,- Բալագեի խոսքն է մեջբերում «Sky Sports»-ը: