Takprosot.cc կայքը գրում է, որ հավանաբար յուրաքանչյուր կին ունի կոշիկներ, որոնք հարմար չէ կրել: Դրանք խանութում փորձելիս հարմար են թվում, սակայն տուն հասնելուց հետո հասկանում ես, որ սխալվել ես: Նեղ կոշիկները հարմար դարձնելու մի քանի միջոց կա:
Կոշիկի ներքին հատվածը թրջեք սպիրտով: Դրանից հետո երկու ժամ հագեք կոշիկները: Նույնիսկ, եթե դուք ձեզ հարմար կոշիկ եք գնել, կարող եք սա փորձել՝ կոշտ հատվածները փափկեցնելու համար:
Կոշիկները փափկեցնելու արագ և հեշտ միջոց են հաստ զուգագուլպաներն ու վարսահարդարիչը:
Կաշվից կամ դերմատինից կոշիկներին, որոնք երկար ժամանակ չեք կրել, գերչակի յուղ քսեք:
Կոշիկի ներսի հատվածին պարաֆին քսեք, թողեք ողջ գիշեր: Առավոտյան մաքրեք ավելորդ պարաֆինը: Այս միջոցը կօգնի ձեզ մշտապես մոռանալ կոշտուկների մասին:
Յուրաքանչյուր կոշիկի մեջ թաց թուղթ դրեք և թողեք, մինչև ամբողջությամբ չորանա. այն պետք է չորանա սենյակային ջերմաստիճանի պայմաններում:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»