«Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար». Իջին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Ես թույլ չեմ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար». Իջին

Մոսկվաբնակ հայ երգչուհի Իջինն այս օրերին Երևանում է. եկել է մի քանի կորպորատիվ միջոցառումների մասնակցելու: Մեր վերջին զրույցը երգչուհու հետ նորաձևության թեմայով էր, այս անգամ նա BlogNews.am-ին տրամադրել է իր նոր ֆոտոշարքը և զրուցել տղամարդկանց, սիրո և հարաբերությունների մասին:

Այնքան քիչ տղամարդիկ կան, որ ինձ դուր են գալիսԿարող եմ սիրավեպ սկսել միայն այն տղամարդու հետ, ով ինձ դուր է գալիս: Քիչ տղամարդիկ են, որ ինձ դուր են գալիս: Հարաբերություններն ինձ համար մեծ խնդիր են, քանի որ կյանքում շատ հիասթափություններ եմ ապրել և կեղծավորություն տեսել: Ինձ շատ դժվար է մարդկանց վստահել:

Շատ տղամարդիկ վախենում են խելացի և գեղեցիկ կանանցից: Իմ մեջ կա հատուկ էներգետիկա, որ կարող է խեղդել շատ տղամարդկանց: Ես ինքնուրույն եմ և ինձ դժվար է կառավարել, ինչն իրոք տղամարդկանց համար վախենալու է: Շատ տղամարդիկ փորձում են գնել կնոջը կամ էլ փորձում այնպես անել, որ լիովին կախված լինի նրանից, այդպես իրենց տղամարդ են զգում: Իմ անձնական փորձը ցույց է տվել, որ ոչ ոքի վրա չի կարելի հույս դնել…

Եթե իմ նախորդ հարաբերությունները լուրջ լինեին, ես արդեն ամուսնացած կլինեի: Իմ կյանքում երեք տղամարդ է եղել, բոլորն էլ՝ լուրջ: Հարաբերությունները ձգվել են երկուսից հինգ տարի, բայց նրանցից ոչ ոք հարուստ չի եղել: Ես շատ բարոյական մարդ եմ և չեմ թույլ տա, որ ինչ-որ մեկն օգտագործի ինձ պարզապես իր հաճույքի համար, դա ինձ համար շատ վիրավորական է:

Տղամարդուց բաժանվելուց հետո կարող եմ երկու օր արտասվել, բայց հետո՝ մոռանալԵս շատ հավատացյալ մարդ եմ և միշտ մտածում եմ, եթե ինչ-որ բան դժվարություններով է գնում, ապա դա Աստծո կողմից չէ ուղարկված, իսկ երբ ամեն ինչ հեշտ է և հարթ, դրանք, կարծես, իդեալական հարաբերություններ լինեն: Երկու օր անց ես պարզապես հասկանում եմ՝ մեղք եմ, ինչի համար ծախսեմ ժամանակս տանջվելու վրա, ես պարզապես բաց եմ թողնում և թերթում եմ այդ էջը: Այդպես հեշտ մոռանում եմ նաև դավաճան ընկերուհիներին:

Նյութը՝ Սիրանուշ Գրիգորյանի

Լուսանկարները՝ Մարիետա Կալիգովայի

Ամբողջությամբ՝ blognews.am

 



Նման նյութեր