Takprosto.cc կայքը ներկայացրել է 7 արագ միջոց՝ միջատներից ազատվելու համար:
- Օղու մեջ մի քանի կաթիլ մեխակի յուղ ավելացրեք: Այս երկու բաղադրիչները խառնեք իրար, ապա ստացվածը ցանեք այն վայրերում, որտեղ հավաքվում են միջատները:
- Խնձորի քացախ: Տարայի մեջ խնձորի քացախ լցրեք, այն պոլիէթիլենային ծածկով փակեք և ծակի վրա փոքրիկ անցք բացեք:
- Սխտորի, դարչինի և կծու բիբարի խառնուրդ: Որպեսզի միջատները չմտնեն ձեր բնակարան, այս խառնուրդը քսեք պատուհանի ծայրերին:
- Քացախ և եթերային յուղեր: Հավասար չափով ջուրն ու քացախը խառնեք, ավելացրեք 15 կաթիլ եթերային յուղ: Խառնուրդը քսեք այն հատվածներին, որտեղ հավաքվում են միջատները:
- Ցիտրոնելա և կոկոսի յուղ: Եթե ցիտրոնելայի 20-30 կաթիլը խառնեք կես բաժակ կոկոսի յուղի հետ, կարող եք ապահովել հանգիստ գիշեր ձեզ համար: Լավ խառնեք այս երկու բաղադրիչները, փոքր հատվածներով դրեք ողջ բնակարանում:
- Վանիլի էքստրակտ և անանուխ: Վերցրեք ոչ խորը աման, բամբակ դրեք դրա մեջ և դրա վրա 4 ճաշի գդալ վանիլի էքստրակտ ավելացրեք: Դրանց վրա էլ անանուխի մի քանի տերև դրեք և այն ծածկեք թանզիֆով:
- Հին, քերծված CD-ն ևս կարող է վախեցնել միջատներին ցերեկային ժամերին:
Նյութը հրապարակման պատրաստեց «3 Միլիոնը»