Գերմանիայի բնակչուհի Անգելա Մայերը հայտնի դարձավ մի արարքով, որը խելամտությունից հեռու է: Նա լոտոյով 400 հազար եվրո գումար շահեց: Նման իրադարձությունը նշել էր պետք: Այնպես որ կինը գնեց ամենաթանկ շամպայնից և այնպես հարբեց, որ հազիվ էր շարժվում: Նրա ուրախությունը փչացրեց բուժքույրը, որ անցյալում կլինիկայում խնամում էր իր Անգելայի հանգուցյալ ամուսնուն: Կինը զանգահարեց և հետո չեք ուղարկեց` կապված վճարումների հետ: Մեծ քանակով ալկոհոլի ազդեցության տակ Անգելան որոշեց, որ չի վճարելու ոչ մի գումար և իր ամբողջ շահած գումարի կտրոնները լցրեց…այո, զուգարանը:
Հետագայում դատարանում` կլինիկայի չվճարված գումարի արդարացման համար նա ասած, որ շահած գումարը լցրել է զուգարանը ալկոհոլի և հարբածության պատճառով: Իհարկե նա շատ է զղջում արածի համար, քանի որ մնացել է մեծ պարտքի տակ և առանց շահած գումարի:
blognews.am