Տեսահոլովակի հերոսուհին փորձել է հունից հանել Արամեին (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Տեսահոլովակի հերոսուհին փորձել է հունից հանել Արամեին

Արամեն տարին ավարտում է բուռն աշխատանքով, որի արդյունքը, սակայն, կերեւա հաջորդ տարի միայն: Վերջին մեկ ամսվա ընթացքում երգիչը երկու տեսահոլովակ է նկարահանել: Այսօր  ներկայացնում ենք լուսանկարներ երկրորդի նկարահանման ընթացքից:

«Գնալ-գալով» նախնական անվանմամբ նոր երգը հեղինակային է. խոսքերն ու երաժշտությունն Արամեն է գրել, իսկ գործիքավորումն արել են Կարենն ու Սեւակը: Երգչի մենեջեր Սյոմա Կոդաբաշյանի խոսքով` պարային հոլովակ են նկարահանել, որի ռեժիսորն Արեն Բայադյանն է, ոճաբանը` Արամ Նիկոլյանը:

Արամեի նոր տեսահոլովակի նկարահանումներին

24 ժամ տեւած նկարահանումներին մասնակցել են տարբեր խմբերում հանդես եկող պարողներ, որոնք միավորվել են հատուկ այս նախագծի համար: Արամեն էլ շուրջ մեկ ամիս պարի դասընթացների է հաճախել:

Արամ Նիկոլյանը, Սյոմա Կոդաբաշյանը, Արեն Բայադյանը եւ Արամեն

Հումորային սյուժեով տեսահոլովակի հերոսուհին եւս պարուհի է` Էլենը: Երգչի մենեջերի փոխանցմամբ` քասթինգը ռեժիսորն է կատարել.«Ներկայացվում է ընտանեկան հումորային իրավիճակ: Հերոսուհին մի աղջիկ է, ով հունից հանում է Արամեին»,-պատմել է Սյոման: