Ամերիկացին մեկ ամիս չի նկատել, որ իր կինը մահացել է
Advertisement 1000 x 90

Ամերիկացին մեկ ամիս չի նկատել, որ իր կինը մահացել է

ԱՄՆ-ի Իլինոյս նահանգի Չիկագո քաղաքի բնակիչը մեկ ամիս չի նկատել, որ իր կինը, ում հետ նա ապրում էր, մահացել է, հաղորդում է Chicago Sun Times-ը՝ հղում անելով ոստիկանությանը: 60-ամյա Սթիվեն Սեյլերի խոսքով՝ նա մեկ ամսվա ընթացքում սենյակից տարօրինակ հոտ է առել, սակայն որոշել է չստուգել, թե ինչ է կատարվում կնոջ հետ: 58-ամյա Թամարա Ուիլսոնին հայտնաբերել են դեկտեմբերի 10-ին՝ մերկ և կտորով փաթաթված:

Ոստիկանները ստուգել են բնակարանն այն բանից հետո, երբ մահացածի աղջիկը խնդրել է նրանց ստուգել, թե արդյոք ամեն ինչ կարգին է իր մոր հետ, քանի որ վերջինը վաղուց իր հետ կապ չի հաստատել:

Իր հերթին, Սեյլերը նշել է, որ մինչ իր աղջկա զանգելը չի իմացել կնոջ մահվան մասին: Սակայն ոստիկանությունը կասկածում է, որ նա ստում է:

Տղամարդուն ձերբակալել են դեկտեմբերին 19-ին, երբ նա տուն է վերադարձել: Նրա մոտ եղել է մահացած կնոջ անձնագիրը, նրա վարկային քարտը, ծննդյան վկայանն ու ամուսնական մատանին: Դեկտեմբերի 22-ին տղամարդուն տնային կալանք են նշանակել:



Նման նյութեր