Միջնադարյան աստղագուշակ Միշել դե Նոստրադամուսը հրապարակում էր իր գուշակությունները «Միշել Նոստրադամուսի գուշակությունները» գրքում։
Նոստրադամուսի գուշակությունների համաձայն՝ 2018 թվականին որոշ եվրոպական երկրներում առատ ու երկարատև անձրևների հետևանքով ջրհեղեղ կլինի, մասնավորապես՝ Հունգարիայում, Իտալիայում, Չեխիայում ու Մեծ Բրիտանիայում։ Ասիական շատ պետություններ իրենց հերթին այդ տարի կբախվեն անսպասելի շոգի հետ։ Ցավոք, բնական աղետներից բացի, Նոստրադամուսը 2018 թվականի համար նաև տարբեր ռազմական հակամարտություններ է կանխատեսել, մասնավորապես, Իրաքի ու Սիրիայի խաղաղ բնակչության դեմ քիմիական զենքի կիրառմամբ։ Նա կանխատեսել է նաև, որ Մերձավոր Արևելքում պատերազմի նոր օջախ է ձևավորվելու։
Ամերիկյան մայրցամաքը տնտեսական խնդիրներ է ունենալու։ Հանգամանքները կստիպեն հրաժարվել որոշ ծրագրերից ու մտադրություններից։ Ավելին՝ նա ստիպված կլինի «ծնկի գալ» Եվրպայի առաջ: