Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի դեսպանատունը ստուգել է` արդյո՞ք երեկ Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ից մահացածների թվում կան հայեր։
Մոսկվայում տեղի ունեցած ՃՏՊ-ից մահացածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան,
«Ռուսաստանի իրավապահ մարմինների հաղորդած նախնական տեղեկությունների համաձայն` Մոսկվայի արևմուտքում ավտոբուսի վթարի հետևանքով տուժածների թվում Հայաստանի քաղաքացիներ չկան»,- ասվում է Ռուսաստանի Դաշնությունում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Համացանցում հրապարակվել է տեսանյութը, որում երևում է, թե ինչպես է ավտոբուսը մտնում մետրոյի ստորգետնյա անցում։
Հիշեցնենք` երեկ Մոսկվայում ավտոբուսը մտել է մետրոյի «Սլավյանսկի բուլվար» կայարանի ստորգետնյա անցում, ինչի հետևանքով կան զոհեր և տուժածներ։
Վերջին տվյալներով` պատահարի հետևանքով 4 մարդ զոհվել է, ևս 15-ը վնասվածքներ են ստացել։