«Յուրաքանչյուրի հետ կարող է պատահել, բայց ոչ ինձ հետ»,- միշտ մտածում ենք մենք: list25.com-ն ներկայացնում է 12 օգտակար և պարզ խորհուրդներ, որ կարող են Ձեզ պետք գալ:
1. Եթե ինչ-որ մեկը Ձեզ վրա է պահել ատրճանակի փողը, փորձեք այդ մարդու հետ տեսողական կոնտակտ սահմանել: Բնականաբար, դա շատ սթրեսային իրավիճակ է: Բայց եթե Դուք նայեք մարդու ուղիղ աչքերի մեջ, ապա նա, թերևս, միանգամից իրեն անհարմար կզգա և կսկսի կասկածել՝ կրակե՞լ, թե՞ ոչ: Իսկ դա կօգնի Ձեզ ժամանակ շահել:
2. Լեռներում ոտքով զբոսանքների ժամանակ Ձեզ հետ միշտ ունեցեք հայելի և սուլիչ: Հայելին կօգնի հակադարձել արեգակի ճառագայթը և SOS ազդանշան տալ, իսկ սուլիչը կարող է տալ ձայնային ազդանշան:
3. Ձեզ հետ միշտ մաստակ ունեցեք: Մաստակը կարող է իջեցնել սթրեսի մակարդակը, և այն կարելի է օգտագործել նաև՝ որպես սոսինձ:
4. Միշտ հիշեք «3»-ի կանոնը: Մարդը կարող է ապրել առանց օդի 3 րոպե, առանց ջրի՝ 3 օր, և առանց սննդի՝ 3 շաբաթ:
5. Ջուրը մաքրելու համար կարելի է օգտագործել ածուխ և պլաստիկե շիշ: Մի քանի ֆիլտրումից հետո Ձեզ մնում է միայն եռացնել ջուրը, և այն պատրաստ է օգտագործման:
6. Աստիճաններից իջնելիս ձեռքերը գրպանը մի դրեք: Աստիճանների վրա միշտ սայթաքելու և ընկնելու վտանգ կա: Եթե Դուք ձեռքերը պահեք գրպանում, ապա վնասվածքներ ստանալու հավանականությունը կմեծանա մի քանի անգամ:
7. Արեք ամեն ինչ, որպեսզի պահպանեք ջերմությունը: Հիպոթերմիան (թերջերմություն) շատ վտանգավոր երևույթ է, քանի որ հայտնաբերվում է այն ժամանակ, երբ արդեն շատ ուշ է: Տաք հագնվեք:
8. Խնձորի քացախը կարելի է օգտագործել վերքերը բուժելու համար: Վերքերը քացախով բուժում էին նույնիսկ մ.թ.ա. 400 թվականին:
9. Ընտրեք տեղեր ինքնաթիռի վերջնամասում: Ինքնաթիռն ամենաանվտանգ տրանսպորտային միջոցն է, բայց ոչ ոք երաշխավորված չէ աղետից: Հետազոտությունները ցույց են տվել, որ ինքնաթիռի «պոչում» նստածների մահվան հավանականությունը կազմում է ընդամենը 23 տոկոս:
10. Եթե Դուք պատրաստվում եք արշավի, ապա ասեք մարդկանց այն մասին, թե ուր եք գնում: Եթե Դուք հանկարծ կորեք ճանապարհին, ապա Ձեր ծանոթները գոնե կիմանան՝ որտեղ փնտրել Ձեզ:
11. Մեքենայի բանալիները պահեք մահճակալի կողքի որևէ դարակում: Եթե կողոպտիչները մտնեն տուն, Դուք կարող եք նրանց վախեցնել՝ սեղմելով կոճակը, որը կմիացնի մեքենայի ազդանշանը:
12. Կարտոֆիլը հիասքանչ ուտեստ է կենդանի մնալու համար: Կարտոֆիլը հեշտ է աճեցնել, և այն հարուստ է տարբեր միկրոէլեմենտներով:
Պատրաստեց Անի Գաբուզյանը