Արթուր Հակոբյան. «Ես բախտավոր եմ այնքանով, որքանով Աստված ինձ շնորհք է տվել». life.tert.am
Advertisement 1000 x 90

Արթուր Հակոբյան. «Ես բախտավոր եմ այնքանով, որքանով Աստված ինձ շնորհք է տվել». life.tert.am

Գյումրեցի դերասան Արթուր Հակոբյանին էկրանից ճանաչում են որպես կենսախինդ մարդու, ումից ծիծաղն անպակաս է։ Իրական կյանքում,  սակայն, նա ամեն վայրկյան կատակներ անող դերասանների թվին չի պատկանում։ Ասում է` իրականում պետք է տարբերվես էկրանային կերպարներցդ։ Դերասանը վերջերս ծանր փուլ է հաղթահարել` էկրանային դադար, առողջական խնդիրներ։ Tert.am Life–ը նրա հետ հետաքրքիր զրույց է ունեցել այս ամենի մասին և ոչ միայն։

 –Պրն Հակոբյան, Դուք տևական ժամանակ չէիք նկարահանվում հեռուստանախագծերում։ Ինչո՞վ էր պայմանավորված դադարը։

 –Չեմ նկարահանվել, որովհետև համապատասխան առաջարկներ չեն եղել։

–Այսօր դաշտում շատերը պրոֆեսիոնալ չեն, սակայն համապատասխան առաջարկների պակաս չեն ունենում։ Ինչո՞ւ Դուք ունեք այդ խնդիրը։

–Անկեղծ ասած, չգիտեմ։ Ես անընդհատ կռիվ եմ տալիս, որ դաշտում լինեն պրոֆեսիոնալ մարդիկ։

Խնդիրը շատ գլոբալ է։ Մեր որոշելիքը չէ։ Շատ ավելի բարձր տեղերից պետք է լուծվի այդ հարցը, որպեսզի այս գործում պրոֆեսիոնալներ լինեն։ Դա նույնն է, որ ես գնամ, սրտի վիրահատություն անեմ։ Խոսքը ինստիտուտ ավարտել–չավարտելու մասին չէ։  Այդ շնորհը Աստծո կողմից է տրվում։ Հնարավոր է` մարդն ավարտած չլինի, սակայն շնորհքով լինի, սակայն կան նաև ապաշնորհներ, որոնք խցկվում են դաշտ։ Ուրիշ տեղից պիտի մաքրեն այդ մարդկանց։

–Հայտնիության սանդղակի փոփոխությունն ինչպե՞ս ազդեց Ձեզ վրա։ Ինչքանո՞վ էր բարդ նոր իրականությանն ընտելանալու ընթացքը։

–Ինձ վրա ազդում էր այն, թե ես ինչպես պիտի յոլա գնամ։ Իմ երեխաներն այդ ընթացքում  ուսանող էին։ Որպես նորմալ մարդ` ես հասկանում էի, որ էկրանին չես ուրեմն  սանդղակի  փոփոխությունը  անխուսափելի  է։

Որքան էլ դա բարդ լինի, եղածից չես փախչի։ Թե ես ինչ եմ քաշել , թող մնա իմ մեջ։ Ինձ խոստացել եմ, որ մի օր կբարձրաձայնեմ այդ մասին, բայց ոչ հիմա։ Դժվարություններ եղել են,  ես դիմացել եմ։  Մարդը պիտի բախտավոր աստղի տակ ծնվի։  Մնացածը սուտ բաներ են, մասնավորապես, մեր գործում։

–Դուք բախտավոր աստղի տակ չե՞ք ծնվել։

 –Ոչ, չեմ ծնվել։ Ես բախտավոր եմ այնքանով, որքանով Աստված ինձ շնորհք է տվել։ Վարձով ապրող մարդ եմ, դրա բախտավորությունը ո՞րն է։ Երբ մարդիկ 20 տարուց ավելի ուրախանում են քեզանով, սակայն դու…

Ես ինձ բախտավոր եմ համարում իմ ընտանիքով։ Ես մեծ բախտի տեր եմ, որ ունեմ այդպիսի կին, աղջիկ, տղա։ Իմ ընտանիքն ինձ համար սրբություն է։ Ինձ համար կատարյալ ընտանիք է։ Շատերը զարմանում են, որ այսօր կարող է լինել նման սիրով ու ներդաշնակ ընտանիք։

Ամբողջությամբ՝ life.tert.am



Նման նյութեր