Մեծ Բրիտանիայի իշխանությունները խոստովանել են, որ Ազգային արխիվներից կորստի են մատնվել հազարավոր փաստաթղթեր, այդ թվում՝ Ֆոլկլենդյան պատերազմի, Հյուսիսային Իռլանդիայի հակամարտության վերաբերյալ: Այդ մասին գրել է Guardian թերթը:
Ինչպես հայտնել է հրատարակությունը, «20-րդ դարի բիտանական պատմության ամենավիճելի իրադարձությունների մասին» հազարավոր կառավարական փաստաթղթեր կորստի են մատնվել այն բանից հետո, երբ պետական ծառայողները դրանք վերցրել են Ազգային արխիվներից, իսկ այնուհետև հայտարարել, թե դրանք կորել են:
Նշվում է, որ նաև կորել են Պաղեստինում բրիտանական մանդատի մասին փաստաթղթերը և պոլիոմիելիտի պատվաստանյութի թեստերը: Հրատարակության տվյալներով՝ մոտավորապես հազար գործերից յուրաքանչյուր կորած գործ ունեցել է մի քանի տասնյակ էջ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին: