Նորությունները միայն կարող են զարմացնել ձեր հյուրերին. Անուշկա Մարգարյան. life.panorama.am
Advertisement 1000 x 90

Նորությունները միայն կարող են զարմացնել ձեր հյուրերին. Անուշկա Մարգարյան. life.panorama.am

Տոները մոտենում են, իսկ սա նշանակում է, որ ժամանակն է մտածել, թե ինչ հետաքրքիր ուտեստներով կարելի է համալրել տոնական սեղանները: Life.panorama.am-ը շարունակում է իր ընթերցողներին ներկայացնել հայտնիներրի առաջարկած բաղադրատոմսերը:

Դերասանուհի Անուշկա Մարգարյանը մեզ հետ զրույցում նշեց, որ իր ընտանիքում ավանդական ուտեստներից միայն նրբաբլիթն է, որ ոչնչի չի «զիջում».

«Ամանորին բազմազան ուտեստներ ենք պատրաստում, սակայն ավանդական կերակրատեսակներից միայն բլինչկն ենք մշտապես պատրաստում»,- նշեց նա:

Անուշկան հավելեց, որ երբեք պետք չէ խուսափել նոր ուտեստների փորձարկումից, այդ իսկ պատճառով առաջարկեց հետաքրքիր աղցան, որն անձամբ կպատրաստի իր հյուրերի համար:

«Այս բաղադրատոմսը բավականին հետաքրքիր է, ինչը, թերևս, տոներին ամենակարևորն է. Չէ որ այդ օրը գրեթե բոլորի տանը միևնույն ուտեստներն են, իսկ նման պարագայում նորությունները միայն կարող են զարմացնել Ձեր հյուրերին»,- նկատեց դերասանուհին ու կիսվեց իր բաղադրատոմսով.

«Աղցանը կոչվում է «Գեբժալիա»: Վերցնում ենք 1լ. կաթը, լցնում կաթսայի մեջ և դնում միջին ուժգնության կրակին: Սուլուգունի պանիրը քառակուսիների ենք կտրտում, լցնում գոլացած կաթի մեջ և շարունակում ենք եփել` մինչև զանգվածը հալվի և միասեռ դառնա: Ապա նանայի տերևներն ենք առանձնացնում, լցնում տարայի մեջ, կես թեյի գդալ աղ ենք լցնում, թեթևակի տրորում, և մի կողմ ենք դնում այն: Հետո կաթսան կրակից վերցնում ենք, պանրի զանգվածը տեղափոխում ենք տախտակի վրա, ու ուղղանկյան ձևով գրտնակում: Նանայից մի թեյի գդալ պահում ենք, իսկ մնացած մասը տարածում պանրի ուղղանկյան վրա, ձիգ ռուլետ փաթաթում ու դնում սառնարան: Կաթին 2-3 ճ. գդալ կաթնաշոռ ենք ավելացնում, հետո նանայի տրորած 0.5 թ.գդալ տերևնեն ու մի քիչ աղ ենք անում: Այս ամենը լավ հարում ենք և դարձյալ սառեցնում: Վերջում գեբժալիան կտրտում ենք 2-3 սմ լայնության կտորների, դնում խոր ափսեի մեջ, լցնում սոուսն ու զարդարում նանայի տերևներով: Հավատացնում եմ, եթե փորձեք պատրաստել այս աղցանը,  բավականին համեղ և հետաքրքիր արդյունք կունենաք»:

Զրույցի վերջում Անուշկա Մարգարյանը նաև իր շնորհավորանքը հղեց.

«Շնորհավորում եմ բոլորի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Մաղթում եմ, որ մարդիկ ավելի պոզիտիվ լինեն և ամենակարևորը` սիրեն, սիրեն ու էլի սիրեն: Երբ սիրում ես, կյանքդ լցվում է և երջանիկ ես զգում քեզ: Բոլորին երջանկություն եմ մաղթում»:

life.panorama.am



Նման նյութեր