
«Ինտերի» ղեկավարությունը սկսել է քննարկել «Մանչեսթեր Յունայթեդի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ձեռք բերելու հնարավորությունը:
Իտալական ակումբի տնօրեն Վալտեր Սաբատինին հանդիպել է Մխիթարյանի գործակալ Մինո Ռայոլայի հետ, հայտնում է «FcInterNews»-ը:
«Ինտերը» ցանկանում է վարձակալել Մխիթարյանին:
Ավելի վաղ, հիշեցնենք, ՄՅՈւ-ի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն ակնարկել էր, որ Մխիթարյանը կարող է հեռանալ թիմից ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում` հավելելով, որ յուրաքանչյուր ֆուտբոլիստ իր գինն ունի:
armsport.am